ՂՐՂԶՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ ՆՈՐ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅՈՒՆ ԿՍՏԱՆԱ
2014 թվականի հունվարից Ռուսաստանը Ղրղզստանին կտրամադրի տանկեր, տեղափոխվող զենիտային համակարգեր, մեքենաներ և ռազմական այլ տեխնիկա: Այս մասին անցած շաբաթ հայտարարել է Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը: Երկրի ղեկավարի խոսքով` մինչև 2017 թվականը Ղրղզստանը կունենա արդի չափանիշներին համապատասխանող հզոր բանակ: Բացի այդ, նախագահի փոխանցմամբ` 2014 թվականին կստեղծվի Ղրղզստանի զինված ուժերի գլխավոր շտաբ:
Ալմազբեկ Աթամբաևը հայտարարել է, որ երկրը նախապատրաստվում է նաև Աֆղանստանից ՆԱՏՕ-ի և կոալիցիոն այլ ուժերի դուրս բերման հետևանքով զանկացած զարգացումների:
Հիշեցնենք, որ Ղրղզստանը ՀԱՊԿ անդամ է:
Խորագիր՝ Նորություններ