ԷՐԴՈՂԱՆԸ ՀԱՎԱԿՆՈՒՄ Է ԲԱԼԿԱՆՆԵՐԻՆ
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը անցաց շաբաթ հայտարարել է, թե ԲԱլկանյան թերակղզու մի մասը պատկանում է իր երկրին: Ինչպես նշում է «Росбалт»- ը, վարչապետը նշել է, որ Թուրքիային են պատկանում Մակեդոնիայի, Բուլղարիայի, Բոսնիա և Հերցեգովինայի մի մասը, ինչպես նաև` Արևմտյան Թրակիան: Հայտարարությունն արդեն ստացել է Հունաստանի բացասական արձագանքը, և իրարանցում է առաջացրել Եվրոպայի դիվանագիտական շրջանակներում:
Հատկանշական է, որ հայտարարությունն արվել է Եվրամիության նոր անդամության շուրջ Սերբիայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Իսլանդիայի և Թուրքիայի հետ բանակցությունների նախօրյակին:
Խորագիր՝ Նորություններ