Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԼՈՆԴՈՆԸ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՐԿՈՒՄ Է ՍԻՐԻԱՅՈՒՄ ԿՌՎՈՂ ԻՍԼԱՄԻՍՏՆԵՐԻՆ



Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Թերեզա Մեյը Միացյալ Թագավորության քաղաքացիությունից զրկում է Սիրիա պատերազմի մեկնած բոլոր իսլամիստներին: Ինչպես տեղեկացնում է Russia Today-ի ռուսական ծառայությունը՝ այդ որոշումը կայացվել է Միացյալ Թագավորության տարածքում անվտանգության ապահովման անհարեշտությունից: Իր հերթին արտգործնախարարությունում նման որոշումը պատճառաբանում են ասելով՝ քաղաքացիությունը արտոնություն է և ոչ թե՝ իրավունք, ինչի պատճառով քաղաքացիությունից կարող են զրկել, եթե քաղաքացու գործունեությունը հակասում է հասարակության շահերին:

2013 թվականի ընթացքում բրիտանական քաղաքացիությունից զրկվել է 20 մարդ, իսկ 2010 թվականի մայիսից՝ 37 մարդ: Նրանց թիվը շարունակում է աճել:

Խորագիր՝ Նորություններ


24/12/2013