ՎԱՇԻՆԳՏՈՆԻ ԵՎ ԱՆԿԱՐԱՅԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼԱՐՎԵԼ ԵՆ
«ԱՄՆ և Թուրքիայի միջև հարաբերությունները կփչանան»-, դեկտեմբերի 24-ին, ըստ «Hurriyet Daily News»-ի, նման կերպ են Պենտագոնում արձագանքել վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությանը, համաձայն որի Թուրքիայում աշխատող լիազորված օտարերկրյա դեսպանները չպետք է միջամտեն երկրի ներքին գործերին ու «սադրիչ քայլեր» չձեռնարկեն: Վաշինգտոնից Անկարային հասկացրել են,որ Սպիտակ տունը չի ցանկանում ավելացնել լարվածության մակարդակը, սակայն նման հայտարարությունն անհետեւանք չի մնա:
Խորագիր՝ Նորություններ