ԹԵԼ ԱՎԻՎԸ ՔՆՆԱԴԱՏԵԼ Է ՎԱՇԻՆԳՏՈՆԻ ԳԱՂՏՆԱԼՍՈՒՄՆԵՐԸ
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն անընդունելի է անվանել Միացյալ Նահանգների կողմից Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաների ու քաղաքական գործիչների էլեկտրոնային փոստերի և հեռախոսների գաղտնալսումը: «Ես խնդրել եմ ստուգել այդ տեղեկությունները: Իսրայելի ու ԱՄՆ միջև ստեղծված սերտ հարաբերություններում նման բան չպետք է լինի, դա մեզ համար անընդունելի է»,- հայտարարել է նա, անդրադառնալով գաղտնալսման մասին ՀԴԲ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի տարածած տեղեկություններին:
Խորագիր՝ Նորություններ