Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆԻԳԵՐԻԱ. ԳՐՈՀԱՅԻՆՆԵՐԸ ՀԱՐՁԱԿՎԵԼ ԵՆ ԲԱՆԱԿԱՅԻՆ ԶՈՐԱՄԱՍԻ ՎՐԱ



Դեկտեմբերի 24-ին Նիգերիայում արմատական իսլամական «Բոքո Հարամ» կազմակերպության գրոհայինները Բամա քաղաքի բանակային զորամասի վրա են հարձակվել. Փոխհրաձգության հետևանքով զոհվել են 50 գրոհայիններ, 15-ից ավելի զինվորներ և 5 խաղաղ բնակիչ: Ինչպես հայտնում է People’s Daily Online կայքէջը, «Բոքո Հարամ» ծայրահեղական կազմակերպությունը, որը գործում է Նիգերիայի հյուսիսարևմտյան և կենտրոնական շրջաններում, պահանջում է երկրում շարիաթի օրենքներ ընդունել:

Խորագիր՝ Նորություններ


25/12/2013