Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ՈՒ ՂԱԶԱԽՍՏԱՆԸ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀՕՊ ՀԱՄԱԿԱՐԳ ԿՈՒՆԵՆԱՆ



ՌԴ Դաշնային խորհուրդը հաստատել է Ղազախստանի հետ միասնական հակաօդային պաշտպանության համակարգի ստեղծման մասին համաձայնագիրը, որը կնքվել էր Աստանայում այս տարվա հունվարի 30-ին: Ինչպես տեղեկացնում է panorama.am-ը` այս փաստաթղթով սահմանվում են միասնական տարածաշրջանային ՀՕՊ համակարգի ձևավորման մասին միջազգային-իրավական հիմքերը, որը ԱՊՀ անդամ երկրների հակաօդային պաշտպանության միասնական համակարգի կարևոր բաղադրիչներից մեկն է լինելու:

Միասնական ՀՕՊ համակարգի ուժերը կգլխավորի հրամանատարը, որը կնշանակվի ՌԴ-ի և Ղազախստանի նախագահների որոշմամբ` երկու երկրների պաշտպանության նախարարների առաջարկով: Հրամանատարական շտաբը տեղակայված է լինելու Ղազախստանում: Փաստաթղթում նաև նշվում է, որ ռազմական վտանգի կամ ռազմական սպառնալիքի կիրառման դեպքում Ռուսաստանը և Ղազախստանը իրավունք ունեն որոշում ընդունելու կիրառել իրենց ռազմական ուժերը` «նախատեսված ազգային օրենսդրության համաձայն»: Համաձայնագիրը նախատեսված է 5 տարվա համար և յուրաքանչյուր 5 տարուց հետո այն կվերահաստատվի:

Խորագիր՝ Նորություններ


26/12/2013