ՍԻՐԻԱՑԻ ԳՐՈՀԱՅԻՆՆԵՐԸ ՀԱՐՁԱԿՎԵԼ ԵՆ ԻՐԱՔԻ ՎՐԱ
Իրաքի իշխանությունները փակել են դաշնակից Սիրիայի հետ սահմանը, երբ սահմանային անցակետերից մեկի վրա ահաբեկիչներ են հարձակվել: Ինչպես տեղեկացնում է tert.am-ը հղում անելով Al Arabiya-ն, հարձակման հետևանքով սպանվել է 8 գրոհային, վերացվել է զենք-զինամթերքով 12 փոխադրամիջոց։
Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքիի կառավարությունը սահմանը փակելուց հետո սկսել է զանգվածային ռազմական օպերացիա, որն ուղղված է Սիրիայից Իրաք ներթափանցած զինված գրոհայինների ու ահաբեկիչների դեմ։
Խորագիր՝ Նորություններ