ԴՈՒԲԱՅԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ՎԵՐԱՑՆԵԼ ԻՐԱՆԻ ԴԵՄ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԸ
Դուբայի ղեկավար շեյխ Մուհամմեդ բեն Ռաշիդ ալ Մակթումը հայտարարել է, որ ժամանակն է վերացնել միջուկային ծրագրի պատճառով Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները: Նա նաև վստահություն է հայտնել, որ իրանական միջուկային ծրագիրն իսկապես խաղաղ նպատակներ է հետապնդում, և որ Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադն իր հետ զրույցում ատոմային ռումբն «անցյալի զենք» է անվանել։
Խորագիր՝ Նորություններ