ՉԻՆԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻՑ
ՉԺՀ ղեկավար Սի Ցզինպինը հրամանագիր է ստորագրել, որով արգելվում է չինացի զինվորականների ծառայողական կարիքների համար արտասահմանյան մեքենաներ գնելը:
Զինվորականները պարտավորվում են գնել միայն հայրենական արտադրության մեքենաներ: Ընդ որում` մեքենաների ձեռքբերումը կենտրոնացված համակարգի միջոցով կկատարվի, ինչը, ենփադրվում է, կնպաստի ռազմական և ոստիկանական ոլորտում ծախսերի կրճատմանը:
Խորագիր՝ Նորություններ