Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿԻԼԻԿԻԱՅԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻՑ



Եթե զինվորներից մեկը ճակատամարտի ժամանակ ինքնագլուխ թողնի իր դիրքն ու փախչի, կամ թե իր կարգված վայրից հեռանա, կամ առանց հրամանի հետապնդի թշնամուն, ապա նրան պետք է գլխատել եւ իր ամբողջ գույքը բռնագրավել…

♦♦♦

Եթե զինվորը գաղտնի խորհուրդ անի զինակիցների հետ եւ դավադրություն կազմակերպի վերադասների դեմ՝ նրանց դեմ անհնազանդություն ճակատելով՝ գլխավորից ծանրագույնս պիտի պատժվի՝ որպես խրատ մյուսներին։

♦♦♦

Եթե մեկը ճակատամարտի ահից իրեն մարմնական վնասվածք պատճառի, գլխավորը պիտի պատժի նրան։

♦♦♦

Եթե մեկն իր որդուն ճակատամարտի ժամանակ խնայի եւ չուղարկի կռվի, կաքսորվի երկրից եւ ունեցվածքից զրկվելով՝ կխայտառակվի։ Թե՛ նա եւ թե՛ նրա որդին, ովքեր ատում են պատերազմը կամ զինվորական ծառայությունն անիմաստ են համարում, կաքսորվեն երկրից։

♦♦♦

Եթե զինվորն իր զինակցին սրով հարվածի, կգլխատվի։

♦♦♦

Եթե զինվորը գողանա ուրիշի զենքը, կվտարվի զինվորական ծառայությունից։

♦♦♦

Եթե մեկը գիշերով թողնի պահակակետը եւ հեռանա, կա՛մ մահապատժի կենթարկվի, կա՛մ էլ հանգամանքների բերումով ներման դեպքում, ծանր հարկ վճարելով՝ պատվազուրկ կլինի։

Խորագիր՝ #01 (1019) 15.01.2014 – 22.01.2014, Հոգևոր-մշակութային


16/01/2014