ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ. ԱՅՆ ՄԱՍԻՆ, ԹԵ ԻՆՉՊԵՍ ՄԻ ՕԴԵՍԱՑԻ ՓՈՐՁԵՑ ԽԱԲԵԼ ԲԻԹԼԻՍՑԻ ՄԻ ՃԱՐՊԻԿ ՏՂԱՅԻ, ԲԱՅՑ ԸՆԿԱՎ ՀԻՄԱՐ ԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Մի խաբեբա, որի խարդախություններն արդեն հայտնի էին ամբողջ Օդեսայում, գալիս է Բիթլիս։ Այստեղ նա հանդիպում է ութ տարեկան մի հայ տղայի, որի մատին անգին քարով մատանի կար։
-Տղա՛ս,- ասում է օդեսացին,-եթե քո էդ ժանգոտ օղը տաս ինձ, ես քեզ փող կտամ, եւ դու կարող ես հարյուր հատ դրանից գնել։
-Համաձայն եմ,- ասում է տղան։-Եթե չորեքթաթ քայլես այս փողոցով ու էշի պես զռռաս, մատանին քեզ կտամ։
Այդ խաբեբան մտածեց՝ քանի որ Բիթլիսում ոչ մեկը չի ճանաչում իրեն, դրա համար էլ սկսեց չորեքթաթ անցնել փողոցով՝ էշի պես զռռալով։
Վերջապես օդեսացին տեղից ելավ ու ասաց.
-Հիմա մատանին կտաս, չէ՞, տղա՛ս։
-Իսկ հիմա չորեքթաթ գնա այնտեղ, որտեղից եկել ես։ Ինչ է, դու էշի խելքով գիտես մատանու արժեքը, ես՝ բիթլիսցի հայս, չգիտե՞մ…
Խորագիր՝ #01 (1019) 15.01.2014 – 22.01.2014, Հոգևոր-մշակութային