ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԳՆ-Ն ՉԻ ԹՈՒՅԼԱՏՐԵԼ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԻ ՄԱՐԴԱՍՊԱՆԻՆ ԴԱՏԵԼ
Թուրքիայի ԱԳՆ-ը հրաժարվել է թույլտվություն տալ Սիրիայում քրիստոնյա հոգևորականների գլուխները կտրած «Ալ-Քաիդայի» հրամանատարներից Աբու Բանաթ մականունը կրող Մահոմեդ Աբդուռահմանովի դեմ գործ հարուցել՝ պնդելով, թե դա Սիրիայի ներքին խնդիրն է։Ձերբակալվելուց հետո Աբու Բանաթը հաստատել է, որ Սիրիայում քրիստոնյա հոգեւորականների և մյուս քրիստոնյաների գլուխները հիմնականում կտրում էր ուրբաթ օրերին։ Թուրքական դատախազությունը Աբու Բոթանի դեմ գործ է ցանկացել հարուցել՝ մարդկության դեմ հանցանք կատարելու մեղադրանքով, սակայն Թուրքիայի ԱԳՆ-ի մերժումից հետո գործ է հարուցվել միայն անօրինական զենք պահելու մեղադրանքով։
Խորագիր՝ Նորություններ