Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՄՆ-Ը ԿԱՐԴԻԱԿԱՆԱՑՆԻ OH-58 KIOWA WARRIOR ՈՒՂՂԱԹԻՌԸ



ԱՄՆ-ի բանակը սկսում է արդիականացնել OH-58 Kiowa Warrior ուղղաթիռը` ստեղծելու համար դրա «F» մոդելը` ներկայիս «D»-ի փոխարեն: Կատարելագործվելու են սարքավորումները, տվիչները, մեծանալու է թռչող սարքի արտադրողականությունը: «F» մոդելի առաջին թռիչքը ծրագրվում է 2012թ.: Ընդհանուր առմամբ, բանակը ծրագրում է ձեռք բերել 368 ուղղաթիռ:
Այսօր OH-58 Kiowa Warrior 94 ուղղաթիռները Իրաքում և Աֆղանստանում լուծում են մի շարք կարևոր խնդիրներ, այդ թվում` հետախուզության, ինքնաշեն պայթուցիկ սարքերի հայտնաբերման և պահակախմբերի ուղեկցման:
Այս մեքենաներն ամենամեծ պահանջարկն ունեն բանակային ավիացիայում: Դրանցից յուրաքանչյուրը թռչում է ամսական 90 ժամ` շահագործման նորմայից 7 անգամ ավելի հաճախ: Արդիականացվելուց հետո «F» մոդելը կծառայի մինչև 2025թ.:
Արդիականացումը ենթադրում է օդաչուի խցիկի բարելավում, տվիչների տեղափոխում թռչող սարքի քթամաս, AAS-53 նոր տվիչի, ինֆրակարմիր և գունավոր տեսախցիկների տեղադրում: Ուղղաթիռը կարող է մարտադաշտում հայտնաբերել և խոցել փոքր չափի թիրախներ:
Օդաչուները կարող են հետևել հարևան անօդաչու թռչող սարքերից ստացված տեղեկույթին: Ուղղաթիռի հատակը պատված է բալիստիկ զրահով, գործում է հրթիռային հարձակման մասին զգուշացնող համակարգ, որն ունակ է բռնկումների միջոցով շեղել հրթիռների ճանապարհը:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


21/03/2011