Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍԵՈՒԼԸ ՍՊԱՌՆԱՑԵԼ Է ՓՀԵՆՅԱՆԻՆ



Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունը Կորեական Ժողովրդա – Դեմոկրատայան Հանրապետության ցանկացած սադրանքի դեպքում սպառնացել է պատասխան հզոր հարված հասցնել: Սեուլը հերքել է նաև հունվարի 15-ին Փհենյանի տարածած պահանջը՝ Կորեայի հարավում Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի զինված ուժերի կայանալիք զորավարժությունները չեղյալ հայտարարելու վերաբերյալ: ԿԺԴՀ-ի ներկայացուցիչները հայտարարել էին, որ զորավարժությունների անցկացումը համազոր է «լայնամասշտաբ միջուկային պատերազմ» հայտարարելուն, և մահացու հարված կհասցնեն միջկորեական երկխոսությանը:

Խորագիր՝ Նորություններ


18/01/2014