ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՇՈՒՐՋ 50 ՌՈՒՍ ԶԻՆԾԱՌԱՅՈՂ Է ՄԿՐՏՎԵԼ
Գյումրիում Հարավային ռազմական շրջանի ռուսական ռազմաբազայում հունվարի 19-ին անցկացվել է ուղղափառ Մկրտության տոնը, որին մասնակցել է ավելի քան երեք հազար մարդ՝ ռուսական ռազմակայանի զինծառայողներ, նրանց ընտանիքի անդամներ, քաղաքացիական անձնակազմ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ: Ինչպես հայտնում են Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունում` մկրտվել է ավելի քան հիսուն զինծառայող:
Խորագիր՝ Նորություններ