ՀՆԴԿԱՍՏԱՆԸ ԿԱՐՏԱԴՐԻ ՄԻՋԻՆ ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԲԱԼԻՍՏԻԿ ՆՈՐ ՀՐԹԻՌՆԵՐ
Հունվարի 20-ին Հնդկաստանը միջին հեռավորության Agni-IV բալիստիկ հրթիռի երրորդ փորձարկումն է իրականացրել: Նախատեսվում է սկսել հրթիռի սերիական արտադրություն ու այն տրամադրել բանակին: Նոր հրթիռը կարող է կրել մինչև մեկ տոննա կշռող միջուկային գլխիկ, ըդն որում`Agni-IV-ը կշռում է տասնյոթ տոննա, իսկ դրա երկարությունը կազմում է քսան մետր:
Խորագիր՝ Նորություններ