ՊՈՒՏԻՆԸ ԵՎ ՕԲԱՄԱՆ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԻՐԱՆԻ ԵՎ ՍԻՐԻԱՅԻ ՇՈՒՐՋ ԻՐԱՎԻՃԱԿԸ
Հունվարի 21-ի երեկոյան տեղի է ունեցել հեռախոսազրույց ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև: Երկու երկրների ղեկավարները քննարկել են Սիրիայի առնչությամբ Մոնտրեում հունվարի 22-ին մեկնարկող միջազգային կոնֆերանսի հետ կապված հարցեր: Զրույցը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
Վլադիմիր Պուտինն ու Բարաք Օբաման անդրադարձել են նաև իրանական միջուկային խնդրի շուրջ 2013թ. նոյեմբերին ձեռք բերված համաձայնությունների իրականացմանը:
Խորագիր՝ Նորություններ