ԻՐԱՆԸ ՆԱՎԵՐ Է ՈՒՂԱՐԿԵԼ ԱՏԼԱՆՏՅԱՆ ՕՎԿԻԱՆՈՍ
Իրանի ռազմածովային նավերը հանրապետության պատմության մեջ առաջին անգամ ուղևորվել են Ատլանտյան օվկիանոս: Ըստ պաշտոնական հաղորդագրության` աննախադեպ այս միջոցառման նպատակը ծովահենության դեմ պայքարն է, ինչպես և ուսումնամարզական միջոցառումների կատարումը:
Մինչ այդ Իրանի ռազմանավերը մոտ 30 հեռավոր նմանատիպ ուղևորություններ են իրականացրել` հասնելով Աֆրիկայի արևելյան ափերը և Ադենյան ծովածոցի ջրային տարածք, որտեղ ակտիվորեն գործում են ծովահենները։
Խորագիր՝ Նորություններ