Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆ ՀԱՅ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ



Ինչպես մեծ վիպասան Մուրացանն է ասում` «Պետության հիմքը ընտանիքն է»: Այդ ընտանիքում են ծնվում, հասակ առնում մեր երկրի պաշտպանները, հայոց բանակի զինվորները: Այդ ընտանիքներում են սնվում նրանք ինչպես մարմնապես, այնպես էլ հոգեպես:

Բաղդասարյաններին ճանաչողները կհաստատեն, որ նրանք ապրել են մաքուր խղճով ու հավատով, մեր ազգային արժեքներին վերաբերվել գուրգուրանքով, եղել ազգային միասնության ջատագով, հայրենասեր: Այսպես է ապրում այս օջախի ամեն մի անդամ: Նրանք հանդարտ, առանց այդ մասին բարձրաձայնելու, երկրի զարգացման ու շենացման համար քարը դնում են քարին:

Ընտանիքի հայրը` փոխգնդապետ Մարատ Բաղդասարյանը, զինվորագրվեց նոր կազմավորված ջոկատներին, հետո ծառայության անցավ նորաստեղծ բանակում, այժմ կնոջ` տիկին Վարդուշի հետ դասավանդում է Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում: Երեխաները` Անին ու Արթուրը, դեռ պատերազմական օրերին նոր-նոր դպրոցական էին եւ ամիսներով իրենց հոր երեսը չէին տեսնում: Մարատը վստահ էր, գիտեր, որ մանկավարժ կինը ճիշտ դաստիարակություն կտա զավակներին…

Այսպես անցան տարիներ, եկավ աշխատանքի պտուղները քաղելու, վայելելու ժամանակը: Ճարտարագիտական համալսարան ընդունվելուց հետո Արթուրը զորակոչվեց, դարձավ հայոց բանակի զինվոր: Քույրը` Անին, ԵՊՀ քիմիական ֆակուլտետում ուսանելուն զուգընթաց դարձավ մի շարք միջազգային գիտական մրցույթների հաղթող եւ հրավեր ստացավ սովորելու արտասահմանյան նշանավոր բարձրագույն համալսարաններից մեկում: Ծնողներն այնտեղից շնորհակալական նամակ ստացան, որում ասվում էր, որ Անին այդպիսի բարձր գնահատականներով ընդունված առաջին հայուհին է:

Ծնողները շնորհակալական խոսքեր են լսում նաեւ իրենց զինվոր որդու` Արթուրի բարեխիղճ ու կարգապահ ծառայության համար:

Օրերս լրացավ զինվոր Արթուրի 20 տարին: Քույրը` Անին, ծնողները, հարազատները, ընկերները սրտանց շնորհավորում են նրան եւ ցանկանում ամենայն բարիք` առողջություն, հաջողություն եւ բարի ծառայություն:

Գ.ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Խմբ. կողմից – «Հայ զինվորի» խմբագրությունը միանում է բարեմաղթանքներին եւ ի սրտե շնորհավորում նաեւ փոխգնդապետ Մ.Բաղդասարյանին, որը երկար տարիներ թղթակցում է «Հայ զինվոր» թերթին:

Խորագիր՝ #02 (1020) 23.01.2014 – 29.01.2014, Բանակ և հասարակություն


23/01/2014