Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՄՆ-ՈՒՄ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԻՆ ԹՈՒՅԼ ԵՆ ՏՎԵԼ ԿՐՈՆԱԿԱՆ ԳԼԽԱՆՈՑՆԵՐ ԿՐԵԼ



Պենտագոնն առաջին անգամ ամերիկացի զինվորականներին թույլ է տվել կրել կրոնական գլխանոցներ, մորուք պահել ու ռազմական համազգեստին ոչ բնորոշ այլ աքսեսուարներ և պարագաներ գործածել: Այս մասին, ըստ News.am-ի, հաղորդում է ԱՄՆ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Նոր հրահանգի համաձայն՝ զինվորականները կկարողանան մորուք պահել ու կրել գլխանոցներ այն դեպքերում, եթե դա է պահանջում նրանց կրոնը: Ըստ որում, յուրաքանչյուր առանձին դեպքում կպահանջվի բարձրագույն հրամանատարության թույլտվությունը:

Ըստ աղբյուրի` ներկայումս ԱՄՆ բանակում ծառայում է երեք սիկհ-զինվոր, որոնց թույլ է տրվում չկտրել մազերը, մորուք պահել ու կրել տյուրբաններ:

Խորագիր՝ Նորություններ


24/01/2014