ԱՄՆ-Ն ՉԵՂՅԱԼ Է ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԻՐԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԸ
Միացյալ Նահանգները սկսում են Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները չեղյալ հայտարարելու գործընթացը: Այս հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ ֆինանսների նախարարությունը: Ըստ պաշտոնական հաղորդագրության` Իրանը կատարել է ժնևյան համաձայնագրի սկզբնական մասի՝ «Համատեղ քայլերի ծրագրով» ստանձնած պարտավորությունները, և ԱՄՆ կառավարությունը քայլեր է ձեռնարկում, որպեսզի Իրանի նավթի արտահանման նկատմամբ սահմանված պատժամիջոցները կասեցվեն:
Վաշինգտոնը միաժամանակ չեղյալ է հայտարարում ԱՄՆ քաղաքացի չհանդիսացող այն անձանց նկատմամբ սահմանված պատժամիջոցները, որոնք կապ են ունեցել Իրանի նավթաքիմիական արդյունաբերության արտադրանքի, ոսկու և այլ մետաղների վաճառքի հետ, ինչպես նաև Իրանի ավտոարտադրող ընկերություններին ապահովել են անհրաժեշտ ապրանքներով:
Խորագիր՝ Նորություններ