ԱԴՐԲԵՋԱՆՆ ԱՎԻԱՌՈՒՄԲԵՐ ԿԱՐՏԱԴՐԻ
Ադրբեջանում ռազմական նշանակության արտադրանքի ծավալները 2013 թվականին նախորդ տարվա համեմատ ավելացել են 3.7%-ով: Ինչպես տեղեկացնում է tert.am-ը, այս մասին հայտարարել է հանրապետության ռազմական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը:
Ըստ նրա՝ անցյալ տարի ավարտվել և սերիական արտադրության ու սպառազինման համար երաշխավորվել են 12 փողանոց 107 միլիմետրանոց համազարկային կրակի հրթիռային համակարգեր, փամփուշտների թափանցիկ տուփեր, 120 միլիմետրանոց ականներ:
Բացի այդ՝ Ադրբեջանում փորձարկվել և ուժային կառույցներին են հանձնվել БРДМ-2 և БТР-70 զրահափոխադրիչները, նախապատրաստվել և փորձարկվել են ավիառումբերի օրինակներ: Իսկ Matador և Marauder զրահամեքենաների վրա տեղադրվել են 14.5 միլիմետրանոց գնդացիրներով զինված մարտական մոդուլներ: Փորձարկվել և պատվիրատուներին են հանձնվել Orbiter-2M անօդաչու թռչող սարքերը:
Խորագիր՝ Նորություններ