ԹՈՒՐՔԻԱՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՌԱԴԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ ԵՆ ՄՇԱԿՈՒՄ
Ադրբեջանն ու Թուրքիան ստեղծում են «օտար-յուրային» միասնական ռադարային համակարգը (Identification Friend and Foe), որը թույլ կտա երկու երկրների հակաօդային պաշտպանության համակարգերին ինքնուրույն ճանաչել «յուրային» ինքնաթիռներն ու այլ երկրների թռչող սարքերը։
Ներկայումս հարցը քննարկվում է երկու երկրների համապատասխան գերատեսչությունների կողմից և գտնվում է Թուրքիայում գտնվող Ադրբեջանի պաշտպանության նախարարի այցի օրակարգում։
Խորագիր՝ Նորություններ