ՄՈՍԿՎԱՆ ՈՒ ԼՈՆԴՈՆԸ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԿՍՏՈՐԱԳՐԵՆ
Ռուսաստանն ու Մեծ Բրիտանիան գարնանը մտադիր են պաշտպանական ոլորտում համագործակցության համաձայնագիր ստորագրել, որը բրիտանացիներին թույլ կտա ռուսական զենք, դրա բաղադրատարրեր ու տեխնոլոգիաներ գնել, ինչպես նաև համատեղ նախագծեր իրականացնել:
Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը և Ռուսաստանի Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայությունը ներկայումս ուսումնասիրում են համաձայնագրի տեքստը: Համաձայնությունը տարածվելու է «ոչ գաղտնի» տեխնոլոգիաների վրա, մասնավորապես` հակահրթիռային պաշտպանության ոլորտում:
Խորագիր՝ Նորություններ