Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՐԱՆ. ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԶԵՆՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕԲԱՄԱՅԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՖԱՆՏԱՍՏԻԿ ԵՆ



Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարզիյե Աֆհամը ֆանտաստիկ և հորինված է որակել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հայտարարությունը խաղաղ ատոմի անվան տակ միջուկային զենք ստեղծելու Իրանի մտադրությունների մասին:

«ԱՄՆ-ն իր կարևորագույն ձեռքբերումն է համարում Իրանին միջուկային զենքից պաշտպանելը, ինչն անիմաստ է, քանի որ իսլամական հանրապետությունը երբեք չի ձգտել միջուկային զենք ստանալ և չի էլ ձգտելու դրան։ Այդ պատճառով էլ ԱՄՆ-ի բազմաթիվ «մանևրները», որոնք միայն ֆանտաստիկ երանգ են տալիս հարցին, անարդունավետ են»,- հայտարարել է Աֆհամը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն չպետք է մոռանա իր պարտավորությունները համատեղ քայլերի մասին համաձայնության շրջանակում, որը ձեռք էր բերվել Ժնևում։

«Իրանի Իսլամական Հանրապետությունը հավատարիմ է ժնևյան համաձայնագրի իրագործմանը և վստահ է, որ միայն պայմանավորվածություններին հետևելու, քաղաքական կամք դրսևորելու և բարին կամենալու միջոցով է հնարավոր հասնել խնդրի լուծման մոտ ապագայում»,-ասել է նա։

Խորագիր՝ Նորություններ


01/02/2014