ՍԻՐԻԱՅՈՒՄ ԻՍԼԱՄԻՍՏՆԵՐԸ ԿԱՆԱՆՑ ԳՈՒՄԱՐՏԱԿՆԵՐ ԵՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ
Սիրիայի հյուսիսում՝ Ռաքքա քաղաքում, «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորումը ձևավորել է կանանց երկու գումարտակ:
Ինչպես հաղորդում է 1in.am-ը՝ վկայակոչելով ITAR-TASS-ը, ստորաբաժանումների ստեղծման հիմնական նպատակն է բացահայտել այն տղամարդկանց, որոնք, հագնելով կնոջ հագուստ (նիկաբ) խուսափում են ստուգումից խմբավորման հսկիչ անցակետերում: Հսկիչ անցակետերում աշխատող տղամարդիկ իրավունք չունեն խուզարկելու իգական սեռի անձանց:
Առկա տեղեկատվության համաձայն՝ սունի խմբավորման ահաբեկիչները, որոնք Սիրիայում կռվում են կառավարական զորքերի և, այսպես կոչված, «Մոջահեդների բանակի», «Ահրար Ալ-Շամ» իսլամիստական ջոկատի գրոհայինների դեմ, շարունակում են հավաքագրել 18-25 տարեկան չամուսնացած կանանց: Նրանց խոստանում են ամսական վճարել 25 հազար սիրիական լիրա (շուրջ 200 ԱՄՆ դոլար):
Խորագիր՝ Նորություններ