Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԹԵՀՐԱՆԸ ՎԱՇԻՆԳՏՈՆԻՆ ՄԵՂԱԴՐԵԼ Է ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՏԵՔՍՏԸ ԽԵՂԱԹՅՈՒՐԵԼՈՒ ՄԵՋ



ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի խոսքով՝ ԱՄՆ-ն ձգտում է ճնշում գործադրել Իրանի վրա՝ խեղաթյուրելով միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի բնօրինակի տեքստը: Ինչպես հաղորդում է News.am-ը, նա իր շվեդ գործընկեր Կառլ Բիլդտի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է ձգտի խնդրի կարգավորման քաղաքականություն վարել, այլ ոչ թե ավելացնել Իրանի վրա գործադրվող ճնշումը:

Իրանական դիվանագիտության ղեկավարը Վաշինգտոնին մեղադրել է, որ ամերիկյան միջամտության պատճառով իրանական բանկերը մինչև հիմա չեն կարողանում վարկավորել պարենամթերքի ու դեղամիջոցների ներմուծումը:

Նախարարը նշել է, որ ԱՄՆ-ն պետք է վստահ լինի, որ Իրանի դեմ պատժամիջոցները չեն աշխատում, ավելի վաղ դրանք հանգեցրել էին նոր տասնութ ցենտրիֆուգերի շահագործմանն ու ուրանի հարստացմանը:

Խորագիր՝ Նորություններ


05/02/2014