Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՆՎԱՆՎԵԼ ԵՆ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ԱՌՈՒՄՈՎ ԱՌԱՋԱՏԱՐ ԵՐԿՐՆԵՐԸ



2014թ. աշխարհի երկրների պաշտպանական բյուջեները կաճեն վերջին հինգ տարվա մեջ առաջին անգամ: Այս մասին, ըստ News.am-ի, ասվում է HIS փորձագիտական ընկերության ամենամյա զեկույցում: HIS-ը հաստատել է որ պաշտպանական ծախսերի առումով առաջատարը շարունակում է մնալ ԱՄՆ-ն, 2013թ. նրա ռազմական բյուջեն կազմել է 582,4 միլիարդ դոլար, երկրորդ տեղում է ՉԺՀ-ն` 139,2 միլիարդ դոլար, երրորդ տեղում ՌԴ-ն է` 68,9 միլիարդ, չորրորդում`Մեծ Բրիտանիան` 58,9 միլիարդ, հինգերորդում` Ճապոնիան` 56,8 միլիարդ, վեցերորդում` Ֆրանսիան` 53,1 միլիարդ:

HIS-ը վերջին երկու տարիներին պաշտպանական ծախսերի աճ է արձանագրում Ռուսաստանում, Չինաստանում, Հնդկաստանում, Սաուդյան Արաբիայում և Օմանում:

Ընկերության մասնագետները նաև նշում են, որ Սաուդյան Արաբիայի ռազմական բյուջեն վերջին 10 տարիներին եռապատկվել է, իսկ 2015թ. Չինաստանի ռազմական ծախսերը ավելի շատ կլինեն, քան Գերմանիայի, Ֆրանսիայի և Բրիտանիայի պաշտպանական ծախսերը միասին վերցրած: Ընդ որում` 2015թ. ՌԴ-ի և Չինաստանի ռազմական բյուջեները կգերազանցեն ԵՄ-ի ռազմական ծախսերը:

Խորագիր՝ Նորություններ


05/02/2014