ՌԱՍՄՈՒՍԵՆ. ՆԱՏՕ-Ի ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎՈՒՄ ԿԱՐՁԱՆԱԳՐՎԻ ՎՐԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԸՆԹԱՑԸ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հուսով է, որ Ուելսում կայանալիք գագաթնաժողովում կարձանագրվի այն զգալի առաջընթացը, որը ձեռք է բերել Վրաստանը վերջին տարիներին:
«Երրորդ երկրները չէ, որ պետք է որոշեն, թե ՆԱՏՕ-ն ինչ պետք է անի բաց դռների քաղաքականություն անցկացնելիս: Կայանալիք գագաթնաժողովին մենք կհաստատենք, որ մեր դռները բաց են մնում: Մենք կշարունակենք գնահատել այն պետություններին, որոնք ցանկանում են Դաշինքի անդամ դառնալ: Վերջնական որոշում կկայացնենք դրանից հետո»,- ըստ 1in.am-ի, ասել է նա:
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպելուց հետո ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ Դաշինքը Վրաստանում զգալի առաջընթաց է տեսնում:
Խորագիր՝ Նորություններ