Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԲԻ-ԲԻ-ՍԻ». ԱՄՆ-Ն ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՐԵԼ Է ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԻ ՎՏԱՆԳԻ ՄԱՍԻՆ



ԱՄՆ-ն դեպի Սոչի չվերթներ կատարող ավիաընկերություններին նախազգուշացրել է ինքնաթիռում ատամի մածուկի տուփերում թաքցված պայթուցիկ նյութերի վտանգի մասին: Այս մասին, ըստ Panorama.am-ի տեղեկացնում է «Բի-Բի-Սի» լրատվական գործակալությունը:

Ըստ Միացյալ Նահանգների հատուկ ծառայությունների տվյալների՝ ավիաուղևորների ձեռնածանրոցում և ուղեբեռում ատամի մածուկով տուփերը կարող են պարունակել նյութեր, որոնց միջոցով պայթուցիկներ կարելի է պատրաստել անմիջականորեն ինքնաթիռում կամ էլ Սոչի ժամանելուն պես:

Ներքին անվտանգության նախարարության նախազգուշացումն արվել է Սոչիի Օլիմպիական խաղերի նախաշեմին: Ընդ որում` նախարարությանը հայտնի չէ այս առնչությամբ ԱՄՆ-ի քաղաքացիների համար կոնկրետ վտանգի որևէ փաստ:

Ավելի վաղ ԱՄՆ Հակաահաբեկչական ազգային կենտրոնի տնօրեն Մեթյու Օլսենը ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետախուզության գծով հատուկ կոմիտեի լսումների ժամանակ ընդգծել էր խաղերի վերաբերյալ իր մտահոգությունները: Նա նաև ցանկություն է հայտնեց իմանալու, թե արդյոք Ռուսաստանի վիճելի շրջաններում մահմեդական ֆունդամենտալիստները կամ այլ խմբեր կարո՞ղ են մահացու հարձակումներ իրականացնել ընտրված թիրախների վրա, թե՞ ոչ:

Անհանգստությունն առաջացավ այն ժամանակ, երբ երկու ավստրալացի մարզուհիներ սպառնալից նամակ էին ստացել, որում նշված էր, որ ավստրալացի երկու կին մարզուհիներ վտանգի տակ են:

Խորագիր՝ Նորություններ


07/02/2014