Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԹՈՒՐՔԻԱՆ ՎԵՐՋԻՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՕԴԱՆԱՎԸ BOEING-ԻՑ ԿՍՏԱՆԱ 2015-ԻՆ



Boeing օդանավաշինական ընկերությունը 2015թ.-ին կավարտի հեռահար ռադիոէլեկտրոնային հայտնաբերման և կառավարման B737 Peace Eagle ինքնաթիռների մատակարարումը Թուրքիային: Ինչպես հաղորդում է Tert.am-ը, ընդհանուր առմամբ, թուրքական ռազմաօդային ուժերը այդ տիպի 4 ինքնաթիռ պետք է ստանան, որոնցից առաջինը կհանձնվի 2014թ.-ի փետրվարի 21-ին: 2014թ.-ի ավարտին թուրք զինվորականներին կմատակարարվի ևս երկու Peace Eagle մակնիշի ինքնաթիռ, իսկ չորրորդը` 2015թ.-ի ընթացքում:

Թուրքիան Boeing ընկերության հետ Peace Eagle ինքնաթիռների մատակարարման պայմանագիր է կնքել 2000թ.-ին: Գործարքի արժեքը կազմել է 1,5 մլրդ դոլար: Պայմանագիրը ներառում էր նաև համաձայնագիր, որի համաձայն աշխատանքների մի մասը (500 մլն դոլար արժողությամբ) պետք է իրականացվեին թուրքական Turkish Aerospace Industries, Aselsan, Haselsan և Mikes ընկերությունների կողմից:

Խորագիր՝ Նորություններ


13/02/2014