Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԱԼԻՈՒՄ ՖՐԱՆՍԻԱՑԻ ՈՒ ԳԵՐՄԱՆԱՑԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ ՀԱՄԱՏԵՂ ԿՊԱՅՔԱՐԵՆ ԾԱՅՐԱՀԵՂԱԿԱՆՆԵՐԻ ԴԵՄ



Ֆրանս-գերմանական միավորված ռազմական խմբերի ստորաբաժանումները կուղղվեն Մալի: Այդ մասին, ինչպես հաղորդում է News.am-ը, խոսվում է վերջնական կոմյունիկեում, որն ընդունվել է Փարիզում Անվտանգության ու պաշտպանության հարցերով Ֆրանսիա-ԳԴՀ խորհդրի նիստի արդյունքում:

«Ֆրանսիան ու Գերմանիան որոշում են ընդունել համատեղ բրիգադի ստորաբաժանումներ ուղարկել Մալի: Սա առաջին գործողությունն է, որն իրականացվում է ռազմական գործողությունների աֆրիկյան բեմում Եվրամիության գործունեության շրջանակներում, վկայում է տարածաշրջանում կայունություն ապահովելու համատեղ ձգտման մասին»,- ասվում է կոմյունիկեում:

Միաժամանակ՝ կողմերը չեն հաղորդել ստորաբաժանման թվի և գործողության ժամկետների մասին:

Խորագիր՝ Նորություններ


20/02/2014