ԶԻՆՎՈՐ ԸՆԿԵՐՈՋՍ…
Ավետիս Հարությունյանը իմ հարազատ ու մտերիմ ընկերն է։ Ծանոթացել ենք մի քանի տարի առաջ, երբ դեռ ուսանող էինք։ Սկզբում սովորական ընկերներ էինք, հետո մեր ընկերությունը վերածվեց մտերմության ու հարազատության։
Բուհն ավարտելուց հետո պատրաստակամություն հայտնեց զինվորագրվելու հայրենիքի պաշտպանության սրբազան գործին։ Լինելով ընտանիքի միակ զավակը՝ ընկերս տղամարդուն վայել հպարտությամբ մեկնեց հայոց բանակ։ Օրերս արձակուրդ էր եկել: Մի գլուխ զինվորական կյանքից ու առօրյայից, զինվոր ընկերներից էր պատմում։ Պատմում էր հաճույքով և հպարտությամբ։ Ասես բանակում ծառայելը խաղ ու պար է: Հպարտ եմ, որ Ավետիսի նման քաջ ու խիզախ ընկեր ունեմ։ Նրա նմանները պատիվ են բերում և՛ իրենց ընտանիքին, և՛ մեր բանակին:
Փետրվարի 20-ը Ավետիսի ծննդյան օրն է։
-Իմ լա՛վ ընկեր Ավետիս, շնորհավորում եմ ծննդյանդ 21-ամյակը։ Մաղթում եմ քեզ քաջառողջություն, մեծ հաջողություններ զինվորական և անձնական կյանքում։ Ցանկանում եմ, որ իրականություն դառնան քո բոլոր իղձերն ու երազանքները։
Համոզված եմ ու հավատացած, որ փառքով ու պատվով կվերադառնաս ընտանիքիդ գիրկը, կերջանկացնես ծնողներիդ, կարդարացնես նրանց բոլոր հույսերը։ Հայրենիքդ էլ հպարտ կլինի քեզ նման ազնիվ ու տոկուն զինվորով։ Մաղթում եմ քեզ խաղաղ ծառայություն և բարի վերադարձ։
Սպասում եմ… Մենք համատեղ անելիքներ շատ ունենք։ Թող մեր ընկերությունը, Աստծո կամքով, մնա կայուն ու անսասան։
Քո հարազատ ու մտերիմ ընկեր՝
Վահագն Սարգսյան
Խորագիր՝ #06 (1024) 20.02.2014 – 26.02.2014, Բանակ և հասարակություն