ՕԲԱՄԱ. ՄԵՆՔ ՈՒԿՐԱԻՆԱՆ ՈՐՊԵՍ ՍԱՌԸ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ՇԱԽՄԱՏԻ ՏԱԽՏԱԿ ՉԵՆՔ ԴԻՏԱՐԿՈՒՄ
Ըստ News.am-ի, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Ուկրաինայի իշխանությունները պետք է որքան հնարավոր է արագ ստեղծեն միացյալ կառավարություն և հետագայում ազատ ընտրություններ անցկացնեն: «Հուսով եմ, Ուկրաինայում հաշտությունը կպահպանվի, սակայն վերջին հաշվով իշխանությունը պատասխանատու է կառավարության համաձայնության համար, թեկուզ` ժամանակավոր: Դա ճանապարհ կհարթի ազատ և արդար ընտրությունների համար, որպեսզի Ուկրաինայի ժողովուրդը արտահայտի իր կամքը առանց այն քաոսի, որը մենք տեսնում ենք փողոցներում», – հայտարարել է ԱՄՆ նախագահը:
Բ.Օբաման համամիտ չէ, թե Ուկրաինայի ճգնաժամը Վաշինգտոնի և Մոսկվայի հակամարտության արդյունք է: «Մենք Ուկրաինան որպես սառը պատերազմի ժամանակների շախմատի տախտակ չենք դիտարկում, որտեղ մենք դիմակայում ենք Ռուսաստանին: Մեր նպատակն է համոզվել, որ Ուկրաինայի քաղաքացիներն իրենց ապագան վճռելու ընտրություն կունենան», – ասել է ԱՄՆ ղեկավարը:
Խորագիր՝ Նորություններ