«ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԸ ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ Է»
Ես ` Արուսյակ Սարգսյանս, երեք որդիների մայր եմ, երեք զինվորի մայր, որոնցով հպարտանում եմ: Ինքս էլ ծառայում եմ հայոց բանակում: Մայրը երջանիկ է լինում, երբ իր որդիները լինում են հայեցի դաստիարակված:
Ինչպես մեծն Նժդեհն է ասել՝ «Հայոց մայրերի ափի մեջ է հայրենիքի ապագան», այդպես է հիրավի, քանի որ մայրն է դաստիարակում եւ իր զավակին տալիս է այն ամենը, ինչն անհրաժեշտ է վաղվա քաղաքացուն, պետության սահմաններն անառիկ պահողին ու հող-հայրենիքն իր կրծքով պաշտպանողին: Մայրերը գիտեն իրենց որդու համար ցավալ, գիտեն նաեւ քաջ ձեւանալ՝ որպես հերոս, ցույց չտալով իրենց անհանգստությունը:
Ուստի ուզում եմ իմ սրտի ցանկությունները հղել հայոց բոլոր մայրերին՝ նրանց ցանկանալով երջանկություն, առողջություն, անսպառ եռանդ: Թող երբեք չընկճվեն, թող զինվեն անսահման համբերությամբ: Հավատացած եմ, որ հարկ եղած պահին, որպես աննահանջ մարտիկներ առաջընթացի դժվարին ոլորաններում անմնացորդ նվիրումով պիտի վառ պահենք մեր պետության՝ հայոց օջախների ծուխը:
ԱՐՈՒՍՅԱԿ ՍԱՐԳՍՅԱՆ
շարքային