Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ



Ավագ սերժանտ Վալյա Եսայանը փոխգնդապետ Հ. Խաչատրյանի հրամանատարությամբ գործող զորամասի բուժակն ու դեղատան պետն է: Անցնող ծանր ձմռան ընթացքում բուժանձնակազմի եւ հրամանատարության ձեռնարկած կանխարգելիչ միջոցառումների շնորհիվ հիվանդացության ոչ մի դեպք չի գրանցվել զորամասում: Հրամանատարի հավաստմամբ` «մեղավորը» ավագ սերժանտ Վալյա Եսայանն է:

-Ծնունդով Արարատ գյուղից եմ: Սովորել եմ այն դպրոցում, որն այժմ կրում է սպարապետ Վազգեն Սարգսյանի անունը: 1987թ. ընդունվել եմ Երեւանի թիվ 2 բժշկական ուսումնարանը, որն ավարտել եմ բուժակի որակավորմամբ: Որպես շտապօգնության քույր եւ ավագ քույր աշխատել եմ Արարատի քաղաքային հիվանդանոցում, իսկ 2002թ. ծառայության եմ անցել ազգային բանակում: Կարծում եմ՝ բանակ գալու որոշմանս վրա ազդել է եղբայրներիս զինծառայող լինելու հանգամանքը: Ուրախ եմ, որ կարողանում եմ ինչ-որ բանով օգտակար լինել մեր զինվորներին:

Մենք՝ զորամասի բուժաշխատողներս, կանենք հնարավորը, որպեսզի տարին ինչպես հաջող սկսել ենք, այնպես էլ ավարտենք, ամենակարեւորը՝ զերծ մնանք մեր տարածքին հատուկ ամառային վարակներից (ինֆեկցիաներից):

Ա. ՆԵՐՍԻՍՅԱՆ
Լուսանկարը՝ Գ. ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ

Խորագիր՝ #08 (1026) 6.03.2014 – 12.03.2014, Հոգևոր-մշակութային


06/03/2014