Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՀԵՍՏԱԶՈՐԱՅԻՆՆԵՐԻ ՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔ



Ապրիլի 2-ին, ժամը 11:00-ին, ՀՀ զինված ուժերի Մարշալ Բաղրամյանի անվան զորավարժարանում մեկնարկելու են Հայաստանի Հանրապետության պահեստազորայինների վարժական հավաքները:
Պահեստազորային կազմի ռազմական հմտությունների կատարելագործման ու վերապատրաստման վարժանքների անցկացումը, որը սահմանված է «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածով, պլանային միջոցառում է և նպատակ ունի կատարելագործելու զորահավաքային պատրաստության մակարդակը Հայաստանի Հանրապետությունում:
Ապրիլի 2-ից 10-ը պահեստազորայինների վարժական հավաքներին մասնակցելու են պահեստազորում գտնվող սակրավորները:

Խորագիր՝ Նորություններ


01/04/2011