ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀԻ ԴՈՒ ՄԵՐ ՔԱՋ ԶԻՆՎՈՐ
Նվիրում եմ բոլոր զինվորներին եւ որդուս` Լեւոն Խոսրովյանին
Հայոց աշխարհի դու մեր քաջ զինվոր,
Աստված պահպանի քեզ միշտ, ամեն օր:
Յուրաքանչյուր մայր՝ աղոթքը շուրթին,
Որդուն է սպասում կարոտով անգին,
Ցանկալի օրվան նրա վերադարձի:
Բանակի ուժն եմ, օջախիս հուրը:
Առողջ, անփորձանք ծառայես, զինվո՛ր,
Նաիրյան երկիրը պահես միշտ հզոր,
Անսասան, հպարտ կանգնիր սահմանին՝
Կորչի հավիտյան անարգ թշնամին:
Ռուզաննա Կոստանյան
Խորագիր՝ #12 (1030) 3.04.2014 – 9.04.2014, Հոգևոր-մշակութային