Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՐԿՐՈՐԴ ԱՇԽԱՐՀԱՄԱՐՏԻ ՏԱՐԻՆԵՐԻՆ



Շնորհավորում ենք Երկրորդ համաշխարհային պատերազմի բոլոր հայ մասնակիցներին՝ ֆաշիզմի դեմ տարած պատմական հաղթանակի առթիվ։

♦ Հայրենական մեծ պատերազմի նախօրեին Հայաստանը 1 միլիոն 320 հազար բնակչություն ուներ։ Նրանցից 600 հազարը մարտնչեցին Մեծ հայրենականի ռազմաճակատներում։

♦ Մեծ հայրենականի տարիներին 106 հայորդի Խորհրդային Միության հերոսի բարձրագույն կոչման է արժանացել։

♦ 27 շարքային ու սերժանտ Փառքի երեք աստիճանների ասպետ է։

♦ 1941-1945 թթ. 66 հազար 802 մարդ մեր հանրապետությունից արժանացավ ԽՍՀՄ շքանշանների եւ մեդալների։

♦ 1941-1945 թթ. խորհրդային զինված ուժեր զորակոչվեց եւ հայրենիքի հանդեպ իր զինվորական պարտքը կատարեց ավելի քան հազար կին։

♦ Պատերազմի տարիներին հանրապետությունում կազմավորվեցին 5 հայկական զորամիավորումներ՝ 89, 409, 408, 390, 76, որոնք Կովկասյան լեռներից հասան Բալկաններ եւ Բեռլին՝ փառքով պսակելով իրենց անցած մարտական ուղին։

♦ 1945թ. հունիսի 1-ի տվյալներով՝ հանրապետության աշխատավորները պետբանկ էին մուծել ավելի քան 215 միլիոն ռուբլի՝ տանկային շարասյուների եւ ռազմաօդային նավատորմիղների կառուցման, 8 միլիոն՝ ավերված քաղաքների ու բնակավայրերի վերականգնման աշխատանքների համար։

♦ Ժողովուրդը հիշում է իր հերոս զավակներին։ Նրանց պատվին կառուցվել են՝ 39 հուշահամալիր, 600 հուշարձան, 54 արձան, 217 հուշատախտակ, 71 աղբյուր-հուշարձան, 1717 զինվորական փառքի թանգարան ու սենյակ։

♦ Նրանց անունով են կոչվում՝ մեկ շրջան, 85 բնակավայր, քաղաքների ու բնակավայրերի 147 փողոց, 59 հրապարակ, 57 զբոսայգի, 648 հանրակրթական ու մասնագիտական դպրոց։

Խորագիր՝ #17 (1035) 8.05.2014 – 14.05.2014, Պատմության էջերից


08/05/2014