ԲՅՈՒՐԱՎՈՐ ՈՒ ԱՆՇԻՐԻՄ ՆԱՀԱՏԱԿԱՑ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Այս սքանչելի գորգը հայ որբուկներն են իրենց ձեռքով գործել հեռավոր 1920-ական թվականների կեսին, Լիբանանում: Նրանք Հայոց Մեծ եղեռնի որբերն էին: Մոտ 400 աղջնակ տասնութ ամիս շարունակ արցունքոտ աչքերով հյուսել ու ստեղծել են այս ձեռագործ հրաշքը` իրենց տառապանքի ու որբության հուշարձանը: Հետո գորգը Վաշինգտոն է ուղարկվել եւ պաշտոնական մի միջոցառման ժամանակ նվիրվել ԱՄՆ նախագահ Քալվին Քուլիջին` ի երախտագիտություն հայերի հանդեպ ցուցաբերած մարդասիրության:
Հայ որբուկների տառապանքի հուշարձանը` ձեռագործ գորգը, պահվում է Սպիտակ տան թանգարանում: