Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԾԱՎԱԼԻ ԱՃ



2010թ. Իսրայելի ռազմական արտահանման ծավալը հատել է 7,4 միլիարդ դոլարի սահմանը: Վերջնական ճշտված տվյալները կհրապարակվեն լրացուցիչ ծառայությունների մատուցման պայմանագրերի տվյալները հաշվարկելուց հետո: Ամեն տարի Իսրայելի ռազմական արդյունաբերության համակարգի արտադրանքի շուրջ 80 տոկոսը արտահանվում է, ընդ որում՝ արտահանման ծավալը տարեցտարի աճում է, համեմատության համար նշենք, որ 2005թ. այն կազմել է 3,5 միլիարդ դոլար: Սակայն երկրի ռազմական արդյունաբերության ոլորտի ներկայացուցիչները կարծիք են հայտնել, որ արտահանման ծավալը առաջիկա տարիներին կկրճատվի: Դա պայմանավորված է նրանով, որ ռազմական արտադրանքի հիմնական գնորդներից մեկի` Թուրքիայի հետ հարաբերությունները այժմ այնքան էլ լավ չեն, իսկ եվրոպական երկրները բյուջեի դեֆիցիտի պայմաններում կրճատում են ռազմական ծախսերը: Իսրայելի կառավարության և վերլուծական կենտրոնների հայտարարած տվյալները հաշվի առնելով` ռազմական նշանակության արտադրանքի արտահանման շուկայում երկիրն զբաղեցնում է երրորդ տեղը ԱՄՆ-ից և Ռուսաստանից հետո:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


11/04/2011