ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻՆ
Հայոց բանակը ` քաջ, անպարտելի,
Պաշտպանն է մեր սուրբ հողի ու ջրի,
Նա՛ է սահմանը անառիկ պահում,
Նա՛ է մեզ կորով և ուժ պարգևում:
Նա՛ է պարծանքն ու պատիվը մեր,
Նա՛ է մեզ բերում երջանիկ օրեր,
Նա ապավենն է մեր խաղաղ կյանքի,
Եվ շունչ տվողը վեհ երազանքի:
Նա՛ մեր Աստվածն է, հավատը լուսե,
Նա ուրախության աղբյուր է ու սեր,
Նա՛ է աշխարհում հային հա՛յ պահում,
Ու նրանո՛վ ենք մենք փառավորվում:
Նա մարտական մեծ ուղի է անցել,
Բայց և ո՛չ մեկին չի հոխորտացել,
Լոկ մեր հողերի համար է կռվել,
Զուր տեղը երբեք արյուն չի հեղել:
Ա՛րդ, երի՛ցս փառք Հայոց բանակին,
Եվ փա~ռք ու պատիվ մեր հայ մարտիկին,
Թող նրանց երթը լինի անխափան,
Զենքը` մի՜շտ հատու, երգը` հաղթական:
ՄԻՔԱՅԵԼ ԲԱԼՅԱՆ
Թոշակառու ուսուցիչ
գ. Մեծ Թաղեր
Խորագիր՝ #21 (1039) 5.06.2014 – 11.06.2014, Հոգևոր-մշակութային