Դ 10 «ԱԼՄԻՐԱՆՏԵ ԲՐԱՈՒՆ» ԱԿԱՆԱԿԻՐԸ
Պակիստանի ծովուժի «Ագոստա 90Վ» դիզել-էլեկտրական սուզանավը կառուցվել է Մեծ Բրիտանիայի Շերբուրի նավաշինարանում։ Նավատորմի մարտակազմում է 1999թ. սեպտեմբերի 6-ից։ Ռազմանավի մարտավարական-տեխնիկական բնութագրերն են. վերջրյա ջրատարողությունը 1510 տ է, ստորջրյան՝ 1760 տ, երկարությունը՝ 67,6 մ, լայնությունը՝ 6,8 մ, ընկղմվածությունը՝ 5,4 մ։ Գլխավոր էներգետիկ կայանքը ներառում է երկու դիզելային շարժիչ՝ 6300 ձիաուժ ընդհանուր հզորությամբ եւ էլեկտրաշարժիչ՝ 3000 ձիաուժ հզորությամբ։
Ընթացքի առավելագույն վերջրյա արագությունը 12 հանգույց է, ստորջրյան՝ 20 հանգույց, նավարկության հեռավորությունը 8500 մղոն է 9 հանգույց արագության առկայությամբ, վառելիքի պաշարը՝ 200 տ։ Ինքնավարությունը 68 օր է։ Սպառազինված է տորպեդային սարքերով, ականներով, ռադիոէլեկտրոնային զինատեսակներով։ Անձնակազմը 36 հոգի է, այդ թվում՝ 7 սպա։
Խորագիր՝ #23 (1041) 19.06.2014 – 25.06.2014, Ռազմական