ԴՈՒՇՄԱՆ ՎԱՐԴԱՆ
Արծիվ Վարդան, Դուշման Վարդան, քաջ Վարդան,
Ազգի զինվոր, բազկի զինվոր, ջա՜ն Վարդան,
Սասնա ծուռ ես` Թուր Կեծակին քո ձեռքին,
Դու բալասան եղար հայոց խոր վերքին:
Այդ ինչ մայր է վառ մուրազով քեզ ծնել,
Հայրենիքի մորմոքներով քեզ սնել,
Աշխարհ եկար ազգիդ ցավը տանելու,
Մեր դարավոր մեծ վրեժը հանելու:
Քո մարտական ընկերներով քաջասիրտ,
Գոռ Արցախում ջարդ տվեցիր թուրքին բիրտ,
Նոր փառք բերիր հայոց մեր հին փառքերին,
Հաղթեց լույսը, հաղթեց կամքը մեր վերին:
Դու եկել ես հայոց հին-հին դարերից,
Դու իջել ես քո սեգ նախնյաց սարերից,
Աշխարհ եկար ազգիդ ցավը տանելու,
Մեր դարավոր մեծ վրեժը հանելու:
Արծիվ Վարդան, Դուշման Վարդան, քաջ Վարդան,
Ազգի զինվոր, բազկի զինվոր, ջա՜ն Վարդան:
ՌՈՒԲԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Խորագիր՝ #23 (1041) 19.06.2014 – 25.06.2014, Հոգևոր-մշակութային