Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՌԱՋԻՆ Ա400Մ-Ը ԿՍՏԱՆԱ ՖՐԱՆՍԻԱՆ



Ֆրանսիան կլինի առաջին երկիրը, որին կմատակարարվի Ա-400Մ ռազմա-տրանսպորտային ինքնաթիռը: Պատվիրված 50 միավորներից առաջինը Ֆրանսիան կստանա 2013թ., ողջ խմբաքանակը սպառազինություն կմտնի մինչև 2024թ.: Եվրոպական ինքնաթիռի սերիական արտադրությունն սկսվել է այս տարվա մարտին: Ընդհանուր առմամբ, պատվիրատու երկրները` Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Իսպանիան և Թուրքիան, պետք է ստանան 174 ինքնաթիռ:
Ա400Մ նախագիծը սկզբնական գրաֆիկից հետ է մնում գրեթե երեք տարով, իսկ ինքնաթիռի ստեղծման ծախսերը գերազանցել են նախահաշվարկը շուրջ 5 միլիարդ եվրոյով: Ապրիլ ամսին նախագծի մասնակից երկրների միջև երկարատև բանակցություններից հետո պայմանավորվածություն ձեռք բերվեց նախագծի լրացուցիչ ֆինանսավորման շուրջ, ինչպես նաև ինքնաթիռների հետագա մատակարարումների հաշվին արտադրող Էյրբաս (Airbus) ընկերությանը 1,5 միլիարդ եվրո վարկ տրամադրելու մասին:
Ա400Մ տրանսպորտային ինքնաթիռը կարող է թռչել 790 կմ/ժ արագությամբ, մինչև 9,3 հազար հեռավորությամբ: Այն նախատեսված է 38 տոննա ծավալով բեռների տեղափոխման համար և կարող է օգտագործվել 116 մարտիկների իրենց ամբողջական հանդերձանքով նշանակության վայր հասցնելու նպատակով:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


13/04/2011