Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՐՁԱԳԱՆՔ



Մեր թերթի ֆեյսբուքյան էջի վերջին շաբաթվա ամենադիտվածը մշակույթի եւ հանրային կապերի բաժնի խմբագիր Ալիս Ալավերդյանի «ՊԱՏԵՐԱԶՄ՝ ԾԽԱԽՈՏԻՆ» ընդհանուր վերնագրով հոդվածն էր: Այն յուրահատուկ ռեկորդ է սահմանել` 790 հավանում, 53 կիսում եւ դիտվել է 18065 անգամ:

Մեր օգտատերերին հատկապես տպավորել է Արցախյան պատերազմի լեգենդար հերոս Լեոնիդ Ազգալդյանի՝ սկզբունքային բացասական դիրքորոշումը ծխախոտի, ինչպես նաեւ ծխող ազատամարտիկների հանդեպ: Օգտատերերից մի քանիսը չեն զլացել եւ իրենց էջում զետեղել են հերոսի պատգամը. «Բնությունն ինչո՞ւ ես փչացնում, բնությունը մաքուր է, բնությունը չի՛ հանդուրժի այդ ծխախոտի մնացորդը, որը չի՛ փտում»:

Իսկ երիտասարդ սերնդի ներկայացուցիչների ուշադրության կենտրոնում Street workout ֆեդերացիայի նախագահ, բանակից վերջերս զորացրված Արթուր Հարությունյանի չծխելու, մարզվելու մասին խորհուրդներն էին: Նռանե Աղաջանյանը մեկնաբանել է՝ «Կեցցե՛ք, զինվորնե՛ր ջան, հպարտանում ենք ձեզնով»:

Մենք շնորհակալություն ենք հայտնում մեր օգտատերերին թերթի էջին հետեւելու եւ իրենց արձագանքներով մեր աշխատանքը գնահատելու համար: Ներկայացված ցուցանիշներ եւս մեկ անգամ ապացուցում են, որ հայոց բանակի խնդիրները, առողջ զինվոր ունենալու մտահոգությունը, արտավոր բարքերին հակահարված տալու պաշտպանական գերատեսչության ջանքերը նաեւ հասարակության ուշադրության կենտրոնում են:

Սպասում ենք ձեր արձագանքներին:

«ՀԱՅ ԶԻՆՎՈՐ»

Խորագիր՝ #27 (1045) 17.07-2014 – 23.07.2014, Բանակ և հասարակություն


17/07/2014