ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ, ՀՐԱՄԱՆԱՏԱ՛Ր
Մեր երկու որդիները՝ Սարգիս և Սերոբ Մխիթարյանները, վերջերս են զորացրվել: Ծառայել են Աշոտ Մկրտչյանի հրամանատարությամբ գործող դիվիզիոնի մարտկոցներում: Եվ չնայած արդեն տանն են, բայց մտքերով դեռ զորամասում են, սիրով խոսում են հրամանատարի մասին, որի քրտնաջան աշխատանքի շնորհիվ ստեղծվել է զինվորական մի այնպիսի կուռ անձնակազմ, որտեղ ծառայելը պատիվ է և հպարտություն: Մեր տղաները պատմում են, որ հրամանատարը զինվորի հոգսով, նրա կյանքով ու հաջողություններով ապրող, անմիջական, անկեղծ և մեծ սրտի տեր մարդ է, որ վայելում է զինծառայողների հարգանքն ու վստահությունը:
Հարգելի՛ խմբագրություն, մենք ձեր թերթի միջոցով մեր խորին երախտագիտությունն ու շնորհակալությունն ենք հայտնում զորամասի հրամանատարությանը՝ զինվորի ծառայության համար նպաստավոր պայմաններ ստեղծելու, զինվորական մասնագիտությունը փայլուն ուսուցանելու համար:
Մաղթում ենք խաղաղ եւ անփորձանք ծառայություն:
Պապակ Մխիթարյան, Ալվարդ Աբրահամյան
գ. Ծիլքար
Խորագիր՝ #28 (1046) 24.07.2014 – 30.07.2014, Ազգային բանակ