ԱՌԱՋԻՆԸ ՈՂՋ ԲԱՆԱԿՈՒՄ
1945թ. մարտի 24-ին խորհրդային բանակի 140-րդ հրաձգային գնդի սակրային դասակի հրամանատարի օգնական, ավագ սերժանտ Ժորա (Գեւորգ) Իսրայելյանը պարգեւատրվեց Փառքի 1-ին աստիճանի շքանշանով։ Դրանով նա ավագ սերժանտ Խաչիկ Մելիքսեթյանի, ավագ Նարիբեկ Ավետիսյանի հետ հայերից առաջինը դարձավ մարտական Փառքի այդ եռաստիճան շքանշանի լրիվ ասպետ։
Ժորա Իսրայելյանի զինվորական ճակատագիրը, սակայն, առանձնանում է եւս մեկ ուշագրավ փաստով. խորհրդային բանակում նա առաջինն է արժանացել Փառքի 3-րդ աստիճանի շքանշանի։
Պատրաստեց Ն. ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ
Խորագիր՝ #28 (1046) 24.07.2014 – 30.07.2014, Պատմության էջերից