Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՄՆ-Ի ՌԱԶՄԱՕԴԱՅԻՆ ՈՒԺԵՐԸ ՀԱՄԱԼՐՎԵՑԻՆ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՎԱԾ C-5M SUPER GALAXY ՕԴԱՆԱՎՈՎ



Lockheed Martin-ը անվտանգության համակարգերով զբաղվող միջազգային ընկերություն է, որի` աշխարհով մեկ սփռված գրասենյակներում աշխատում է մոտ 126000 մարդ: Ընկերությունն ակտիվորեն զբաղվում է առաջադեմ տեխնոլոգիական համակարգերի ուսումնասիրությամբ , նախագծմամբ, մշակմամբ և արտադրմամբ: Ընկերության եկամուտը 2010թ.-ի ընթացքում կազմել է մոտ 45.8 միլիարդ ԱՄՆ դոլար:
Ապրիլի 13-ին ընկերությունը ԱՄՆ-ի զինված ուժերին տրամադրեց երկրորդ C-5M Super Galaxy օդանավը, որը նախատեսված է զինտեխնիկայի և զինամթերքի օդային փոխադրումների համար:
Super Galaxy-ն ԱՄՆ-ի առաջատար ռազմական օդային փոխադրամիջոցն է: Վերջերս այն Աֆղանստան է առաքել 3300 տոննա ընդհանուր զանգվածով ուղղաթիռներ: Կատարելագործված C-5M-ը ունակ է փոխադրելու 2 անգամ ավելի շատ բեռ քան ռազմավարական բեռնատարների դասի մյուս ինքնաթիռները:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


15/04/2011